ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը Նրանց առջև չլիներ։ Դարձավ Տիրոջը և անցկացրեց նրա բարկությունը, Որ նրանք չկոտորվեն։ |
Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց տասնյոթ տարի։ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան հարյուր քառասունյոթ տարի։
Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։
այս ժողովրդի՝ Իսրայելի Աստվածն ընտրեց մեր հայրերին և Եգիպտոսի երկրում պանդխտության ժամանակ բարձրացրեց ժողովրդին ու հզոր բազկով նրանց այնտեղից դուրս բերեց։
Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։