Սարերը բարձրանում են, և ձորերը իջնում այնտեղ, ուր տեղ ես հաստատել նրանց համար։
Հիշեց իր հավիտենական ուխտը Եվ իր խոսքը, որ պատվիրեց մինչև հազար տարի։
Ջրերը գնալով նվազում էին մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։
Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։
Սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես։