Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա և լուսավորի այն ճանապարհը, որով գնում էին։
ՆԵԵՄԻԱ 9:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամպի սյունով առաջնորդեցիր նրանց, իսկ կրակի սյունով՝ գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սյունով, իսկ գիշերը՝ հրի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը, որով գնում էին։ |
Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա և լուսավորի այն ճանապարհը, որով գնում էին։
Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։
Այդ օրը նրանց երդվեցի, որ իրենց Եգիպտոսի երկրից հանեմ այն երկիրը, որ ես հետազոտել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից գեղեցկագույնն է։
Եթե պատահում էր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ էր մնում, նրանք մեկնում էին, երբ առավոտյան ամպը վերանում էր. ցերեկ լիներ, թե գիշեր, հենց որ ամպը վերանում էր, նրանք մեկնում էին։
որ ձեր առջևից գնում էր ձեր ճանապարհին, որպեսզի ձեզ համար վրաններ խփելու մի տեղ որոնի և որպեսզի ձեր գնալու ճանապարհը ցույց տա ձեզ գիշերը կրակով, իսկ ցերեկը՝ ամպով։