ՆԵԵՄԻԱ 11:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովուրդն օրհնեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ համաձայնվեցին բնակվելու Երուսաղեմում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովուրդն օրհնեց այն մարդկանց, որ ընտրվեցին՝ բնակվելու Երուսաղեմում։ |
Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։
արեգակի մայր մտնելու ժամանակ անպատճառ կվերադարձնես նրա գրավը, որպեսզի նա իր զգեստով պառկի և օրհնի քեզ. դա քեզ համար արդարություն կհամարվի քո Տեր Աստծու առջև։