Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 10:39 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև Իսրայելի որդիները և Ղևիի որդիները ցորենի, գինու և ձեթի ընծաները պիտի տանեն այն սենյակները, որտեղ են սրբարանի անոթները և պաշտոնյա քահանաներն ու դռնապանները և երգիչները։ Եվ մեր Աստծու տունը չենք թողնի։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ քահանան՝ Ահարոնի ժառանգը, թող լինի տասանորդ հավաքող ղևտացիների հետ, և ղևտացիները թող մեր տասանորդից տասանորդ տան մեծ քահանային՝ մեր Աստծու տանը՝ Տիրոջ տաճարում գտնվող գանձատանը,

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 10:39
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։


Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։


Այնտեղ հավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։


Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաները տալիս էին ղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարոնի որդիներին։


Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։


«Այսպե՛ս խոսիր ղևտացիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես նրանց կողմից տալիս եմ ձեզ իբրև ժառանգություն, դրանից դուք Տիրոջ համար բարձրացնելու ընծա՛ մատուցեք տասանորդի մեկ տասներորդը։


Կասես ղևտացիներին. “Երբ դուք դրա ամենաընտիրը մատուցեք, այն ժամանակ մնացածը ղևտացիների համար կհամարվի կալի արդյունք և հնձանի արդյունք։


Բնավ չպետք է ուտես քո դռներին քո ցորենի, քո գինու և քո յուղի տասանորդները, քո արջառների և քո հոտերի առաջնածինները, քո ուխտած բոլոր ընծաները, կամավոր ու բարձրացնելու քո ընծաները,


Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։