Այդ ժամանակ նա ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը, որ ցրված էր սարերի վրա, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն. և Տերն ասաց. “Սրանք տերեր չունեն. թող ամեն մարդ խաղաղությամբ վերադառնա իր տուն”»։
ՆԱՈՒՄ 3:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ընկան քո զորավարները, ո՜վ Աշուրի թագավոր, կոտորվեցին քո զորքերը, քո ժողովուրդը ցրվեց լեռները, և չկա մեկը, որ նրանց հավաքի։ |
Այդ ժամանակ նա ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը, որ ցրված էր սարերի վրա, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն. և Տերն ասաց. “Սրանք տերեր չունեն. թող ամեն մարդ խաղաղությամբ վերադառնա իր տուն”»։
Ահ ու դող կընկնի նրանց վրա. Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։
Հալածված այծյամի նման և ցրված ոչխարների պես, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ կվերադառնա իր ժողովրդի մոտ, ամեն մարդ կփախչի իր երկիրը։
«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին առանց գահի, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև քեզ այլևս չեն կոչելու քնքուշ ու փափկասուն։
Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։
Երբ տաքանան, նրանց համար խնջույք պիտի անեմ և նրանց պիտի հարբեցնեմ, որպեսզի զվարճանան և քնեն հավիտենական քնով ու չզարթնեն,- ասում է Տերը։-
«Ես պիտի հարբեցնեմ նրա իշխանավորներին ու նրա իմաստուններին, կուսակալներին ու նրա նախարարներին, նրա պատերազմիկներին, որ հավիտենական քնով քնեն ու չզարթնեն»,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։
Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։