Եվ նա ասաց. «Աստված ինձ այսպես և սրանից էլ ավելին անի, եթե Սափատի որդի Եղիսեի գլուխն այսօր մնա իր վրա»։
Մարկոս 6:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան երդվեց. «Ի՛նչ էլ ինձանից խնդրես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ «Դու ինչ էլ ուզես ինձնից, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ |
Եվ նա ասաց. «Աստված ինձ այսպես և սրանից էլ ավելին անի, եթե Սափատի որդի Եղիսեի գլուխն այսօր մնա իր վրա»։
Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։
Գինի խմելիս թագավորն ասաց Եսթերին. «Քո խնդրանքն ի՞նչ է, քեզ պիտի տրվի, և ի՞նչ է քո ուզածը, մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։
Երկրորդ օրն էլ գինի խմելիս թագավորը Եսթերին ասաց. «Քո խնդրանքն ի՞նչ է, Եսթե՛ր թագուհի, պիտի տրվի քեզ, և ի՞նչ է քո ուզածը, թեկուզ մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։
Նա դուրս գնաց, իր մորը հարցրեց. «Ի՞նչ խնդրեմ»։ Իսկ նա պատասխանեց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։
Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։