Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 14:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ որ այս Ավետարանը քարոզվի, ի հիշատակ նրա՝ այդ արարքի մասին էլ կպատմվի»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում որտեղ էլ որ քարոզվի այս Ավետարանը, նրա հիշատակի համար կպատմվի նաև այն, ինչ նա արեց»։

Տես գլուխը



Մարկոս 14:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։


Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից և հարյուրապետներից ոսկին առան ու բերեցին ժողովի վրան, իբրև Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։


Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։


որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։


Ապա նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։