Մատթեոս 28:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա ահից պահապաններն այլայլվեցին և մեռելի պես դարձան։ |
Եվ միայն ես՝ Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, իսկ ահա այն մարդիկ, որոնք ինձ հետ էին, տեսիլքը չտեսան, այլ մեծ սարսափ ընկավ նրանց վրա, և փախան, թաքնվեցին։
Երբ նրանք գնացին, ահա պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին ամբողջ պատահածը։
Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը