Մատթեոս 22:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ժողովուրդը լսեց, զարմացավ նրա ուսուցման վրա։ |
Այդժամ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ զարմացան նրա վրա։
Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։
Բոլորը համաձայնվում էին նրա հետ ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից, և ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»։