Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 6:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Երբ շաբաթ օր եղավ, սկսեց ժողովարանում ուսուցանել։ Շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա ուսուցման վրա և ասում. «Այս ամենը որտեղի՞ց է սրան, կամ ի՞նչ է սրան տրված այս իմաստությունը, որ սրա ձեռքով այսպիսի զորավոր գործեր կատարվեն։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 6:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։


Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա,


Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։


Հիսուսն այնտեղից ելավ, եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա շուրջը դարձյալ ժողովուրդ էր հավաքվում, և նա իր սովորության համաձայն նորից ուսուցանում էր նրանց։


Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության ու պատասխանների վրա։


Եվ նրանց ժողովարաններում ուսուցանում էր՝ բոլորի կողմից փառաբանվելով։


Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞, Հովսեփի որդին, որի հորն ու մորը ճանաչում ենք։ Հիմա ինչպե՞ս է ասում՝ "Ես երկնքից եմ իջել"»։


Հրեաները զարմանում էին ու ասում. «Նա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, երբ բնավ չի ուսանել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ