Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 21:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ասաց նրանց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի" (Ես. 56.7բ), իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։

Տես գլուխը



Մատթեոս 21:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։


նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։


Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ "Ահա ես տեսա",- ասում է Տերը։-


Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված.


Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ "Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի" (Ես. 56.7)։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։


Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել վաճառողներին ու գնողներին։


Նրանց ասաց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի լինի" (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել»։


Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. "Ինձ առանց պատճառի ատեցին" (Սաղ. 35.19, 69.4)։