Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՄԻՔԻԱ 1:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դրա համար հրաժեշտի ընծաներ պիտի տաս Մորեսեթ-Գեթին, Աքզիբի տները ստություն պիտի լինեն Իսրայելի թագավորներին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրա համար արձակել կտա մինչև Գեթի ժառանգությունը, սնոտի տները ունայնություն դարձան Իսրայելի թագավորների համար.

Տես գլուխը



ՄԻՔԻԱ 1:14
10 Խաչաձեւ Հղումներ  

Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկ մեկ ամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։


Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում, և ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։


Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։


Հարավի անասունների պատգամը։ Նեղության և տառապանքի մի երկրի միջով, որտեղ ապրում են մատակ առյուծն ու առույգ առյուծը, իժն ու թևավոր կիզող օձը, նրանք, իրենց հարստությունը դրած էշերի մեջքի վրա և գանձերը՝ ուղտերի սապատի վրա, գնում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որն օգուտ չունի իրենց։


Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։


Կեիլա, Աքեզիբ և Մարեսա. ինը քաղաք և դրանց գյուղերը։