Այդ ձայնը լինելու պահին միայն Հիսուսն էր, և նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի ոչինչ չպատմեցին այն բաների մասին, ինչ տեսան։
Եվ մինչ այդ ձայնը դեռ գալիս էր, Հիսուսը միայնակ մնաց. նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից և ոչ մի բան։
Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ։
Լեռան վրայից իջնելիս Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։
Որովհետև չգիտեր, թե ի՛նչ խոսեր, քանի որ սարսափած էին։