Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2)
Ղուկաս 6:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգացին ինքը և իր հետ եղողները. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց ինքը և նրա հետ եղողները. |
Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2)
Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել. "Մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր" (Սաղ. 8.2)»։
Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է" (Սաղ. 118.22-23)։
Եվ դուք այն գրվածը չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները որպես անպիտան մերժեցին, անկյունաքար եղավ"։
Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենու դրվագի մեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը" (Ելք 3.6)։