Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 21:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է" (Սաղ. 118.22-23)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 21:42
13 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։


Սա է ձեզանից՝ շինողներիցդ անարգված այն քարը, որ անկյունաքար դարձավ (Սաղ. 118.22)։


առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է.


ինչպես գրված է. «Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության, և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» (հմմտ. Ես. 28.16)։


Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։


Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ