Ղուկաս 3:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբի, Իսահակի, Աբրահամի, Թարայի, Նաքովրի, Նոր Էջմիածին Աստվածաշունչ նա՝ Հակոբի, նա՝ Իսահակի, նա՝ Աբրահամի, նա՝ Թարայի, նա՝ Նաքորի, |
Նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Սրա անունը Հակոբ դրեցին։ Նրանց ծնվելու ժամանակ Իսահակը վաթսուն տարեկան էր։
Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։
Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։