Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 23:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն ժամանակ կսկսեն լեռներին ասել՝ "Մեզ վրա՛ ընկեք", ու բլուրներին՝ "Ծածկե՛ք մեզ" (Ովս. 10.8)։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այն ժամանակ մարդիկ կասեն լեռներին՝ “Ընկե՛ք մեզ վրա”, և բլուրներին՝ “Ծածկե՛ք մեզ” (Ովս. 10.8),

Տես գլուխը



Ղուկաս 23:30
6 Խաչաձեւ Հղումներ  

Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։


Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին,


Եվ պիտի կործանվեն Ավենի Բարձր տեղերը, Իսրայելի մեղքը. փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց զոհասեղանների վրա, և պիտի ասեն սարերին. «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին. «Մեզ վրա՛ ընկեք»։


Որովհետև եթե դալար փայտին են այսպես անում, ապա չորին ի՜նչ կլինի»։


Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա ու ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից,


Եվ այն օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն ու այն չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի։