Ղուկաս 12:58 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ քո հակառակորդի հետ իշխանավորի մոտ ես գնում, ճանապարհին ջանա՛, որպեսզի հաշտվես նրա հետ, որովհետև գուցե քեզ դատավորի մոտ քարշ տա, դատավորը քեզ բանտապահին հանձնի, բանտապահն էլ բանտ գցի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ օրինակի համար քո թշնամու հետ գնաս դատավորի մոտ, ճանապարհին, մինչ ժամանակ կա, հաշտվի՛ր նրա հետ, որովհետև գուցե նա քեզ քարշ տա դատավորի մոտ, և դատավորը քեզ բանտապահի ձեռքը հանձնի, իսկ բանտապահն էլ՝ բանտ նետի։ |
Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։
Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։
որովհետև ասում է. «Ընդունելի ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը քեզ օգնեցի» (Ես. 49.8)։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։
Սիրելինե՛ր, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ. հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար.