Ղուկաս 1:53 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ |
Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։
Եվ նրանց համար հռչակավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, որ այդ երկրում այլևս սովից չանհետանան և այլևս չկրեն ազգերի նախատինքը։
Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։ Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։
Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։
Արդեն կշտացել եք. արդեն հարստացաք ու առանց մեզ թագավորեցիք։ Երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք։
Կուշտերը վարձկան դարձան հացի համար, Իսկ սովածները դադարեցին սովելուց, Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց, Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։