ՂԵՎՏԱԿԱՆ 27:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մի մարդ իր կալվածքից մի արտ նվիրաբերի Տիրոջը, ապա այն թող գնահատվի ըստ դրա վրա ցանված սերմի. մեկ քոռ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկն իր կալվածքը հանդիսացող ագարակն է ուխտում նվիրել Տիրոջը, ապա դրա արժեքը թող լինի ըստ դրա վրա ցանված սերմի։ Մեկ քոռ սերմի համար թող վճարի հիսուն երկդրամյան արծաթ։ |
Եթե նվիրաբերողն ուզենա փրկագնել իր տունը, ապա նշանակված գնի վրա թող ավելացնի մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։
Չէ՞ որ քանի դեռ այն կար, քոնն էր, և վաճառելիս էլ կարող էիր գումարը քեզ պահել։ Ինչո՞ւ սրտիդ մեջ այդ բանը դրեցիր. դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»։