ՂԵՎՏԱԿԱՆ 22:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ գոհության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ընդունելի լինի ձեզ համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե Տիրոջը գոհության զոհ ես մատուցում, ապա այն այնպե՛ս մատուցիր, որ քո զոհածն ընդունելի լինի։ |
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։
Եվ շնորհակալության զոհը խմորվա՛ծ մատուցեք և կամավոր ընծանե՛ր հայտարարեք ու հրապարակե՛ք, որովհետև այդպես եք սիրել, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տեր Աստված։
Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։
Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։