Հռոմեացիներին 15:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է. «Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ» (Բ Թագ. 22.50, Սաղ. 18.49)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ հեթանոսներն Աստծուն փառավորում են նրա ողորմության համար, ինչպես գրված է. «Դրա համար էլ գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի երգեմ քո անվան համար» (Բ Թագ. 22.50, Սաղ. 17(18).49)։ |
Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։
Ինչպես որ դուք էլ մի ժամանակ Աստծուն չէիք հնազանդվում, իսկ հիմա նրանց անհնազանդությամբ ողորմություն եք գտել,