Հռոմեացիներին 15:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հաճեցին, քանզի նաև պարտական են նրանց, որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտավոր են նաև նրանց նյութական կարիքներին ծառայել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հոժարեցին, որովհետև նաև պարտական են նրանց։ Իրոք, եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտական են նաև նրանց նյութական կարիքներին մասնակից լինել։ |
Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար,
Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։