Հռոմեացիներին 1:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ։ |
Նրա ճյուղերը չորանալով պիտի կոտրատվեն. կանայք պիտի գան, վառեն դրանք, որովհետև այս ժողովուրդը խոհեմ չէ, դրա համար նրան չի գթալու նրա Արարիչը, և նրան ձևավորողը նրան չի բարեհաճելու։
Ամայացել են պողոտաները. դադարել է ճանապարհորդը. նա խզել է ուխտը, քաղաքները անարգել. մարդուն բանի տեղ չի դնում։
Որովհետև հիմար է իմ ժողովուրդը. ինձ չճանաչեցին. նրանք անմիտ որդիներ են և բան չեն հասկանում. նրանք իմաստուն են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն։
Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել,