Հուդա 1:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։ |
Բայց ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։
Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։
Սրանք անջուր աղբյուրներ են, մրրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահված։
Եվ այն հրեշտակներին, որոնք իրենց իշխանությունը չպահեցին, այլ իրենց բնակատեղին լքեցին, մեծ օրվա դատաստանի համար հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց,
իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։
Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։