Հայտնություն 14:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հրեշտակն իր գերանդին երկրի վրա դրեց, երկրի այգու խաղողը քաղեց և դրեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրա, քաղեց նրա խաղողը և գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։ |
Մանգաղը գործի՛ դրեք, որովհետև հասել է հունձը, եկե՛ք, իջե՛ք, որովհետև լցվել է խաղողի հնձանը, տակառները հորդում են, մեծ է նրանց չարությունը։
Զոհասեղանից մեկ այլ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ, և սուր գերանդի ունեցողին բարձրաձայն գոչեց՝ ասելով. «Քո սուր գերանդին ուղարկի՛ր ու երկրի այգու ողկույզները քաղի՛ր, որովհետև նրա խաղողը հասել է»։