Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 14:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Զոհասեղանից մեկ այլ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ, և սուր գերանդի ունեցողին բարձրաձայն գոչեց՝ ասելով. «Քո սուր գերանդին ուղարկի՛ր ու երկրի այգու ողկույզները քաղի՛ր, որովհետև նրա խաղողը հասել է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Զոհասեղանից ուրիշ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ. նա բարձր ձայնով աղաղակեց հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, և ասաց. «Քաղի՛ր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողն արդեն հասել է»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 14:18
7 Խաչաձեւ Հղումներ  

Մանգաղը գործի՛ դրեք, որովհետև հասել է հունձը, եկե՛ք, իջե՛ք, որովհետև լցվել է խաղողի հնձանը, տակառները հորդում են, մեծ է նրանց չարությունը։


Չորրորդը իր գավաթն արևի վրա թափեց։ Եվ նրան իշխանություն տրվեց, որ կրակով խորշակահար անի մարդկանց։


Բայց երբ պտուղը հասունանա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հնձի ժամանակը հասած կլինի»։


Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։


Զոհասեղանից ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր Աստված Ամենակալ, ճշմարիտ ու արդար են քո դատաստանները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ