Հայտնություն 14:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ հավատը»։ |
Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծու պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը։
Եթե մեկը գերեվարի, գերության պիտի քշվի, եթե մեկը սրով սպանի, սրով պիտի սպանվի։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։
"Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։
Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի փորձության ենթարկի երկրի երեսին բոլոր ապրողներին։
“Գիտեմ քո գործերը. ահա քո առջև բացված դուռ դրեցի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև թեև քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր և իմ անունը չուրացար։