Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՌՈՒԹ 4:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բոոսն ասաց. «Այն օրը, երբ դու Նոեմիի ձեռքից արտը ծախու առնես, մահացածի կնոջից՝ մովաբացի Հռութից էլ պիտի ծախու առնես, որ մահացածի անունը պահես իր ժառանգության մեջ»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բոոսն ասաց. «Նոոմինից ագարակն առնելուդ օրը մովաբացի Հռութին՝ հանգուցյալի կնոջն էլ կնության պիտի առնես, որ վերակենդանացնես մեռածի անունն իր կալվածքում»։

Տես գլուխը



ՀՌՈՒԹ 4:5
6 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, տագրության պարտքդ կատարի՛ր նրա հանդեպ և սերո՛ւնդ հանիր քո եղբոր համար»։


ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. "Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի" (Բ Օր. 25.5)։


ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ գրել է. "Եթե մեկի կին ունեցող եղբայրն անզավակ մեռնի, նրա եղբայրը թող այդ կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի" (Բ Օր. 25.5)։


Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։