Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 20:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ գրել է. "Եթե մեկի կին ունեցող եղբայրն անզավակ մեռնի, նրա եղբայրը թող այդ կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի" (Բ Օր. 25.5)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է. “Եթե մեկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, և նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը և իր եղբոր համար զավակ հասցնի” (Բ Օր. 25.5)։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 20:28
6 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որբևայրի՛ նստիր քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելոմը մեծանա»։ Որովհետև ասաց. «Միգուցե նա էլ մեռնի իր եղբայրների պես»։ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը։


Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։


Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, տագրության պարտքդ կատարի՛ր նրա հանդեպ և սերո՛ւնդ հանիր քո եղբոր համար»։


Արդ, յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու առանց զավակի մեռավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ