և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։
ՀՌՈՒԹ 1:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես լիքը գնացի, բայց Տերն ինձ դատարկ ետ դարձրեց. ինչո՞ւ եք ինձ Նոեմի ասում, երբ Տերը խոնարհեցրել է ինձ, ու Ամենակարողը վշտացրել է ինձ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիքը գնացի, բայց Տերը դատարկ վերադարձրեց ինձ. հիմա ինչո՞ւ եք ինձ Նոոմին կոչում։ Տերն ինձ նկուն դարձրեց, և Ամենակարողը չարչարեց ինձ»։ |
և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։
Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։
Որովհետև դու իմ դեմ դառը բաներ գրեցիր և իմ երիտասարդ ժամանակվա հանցանքներն ինձ ժառանգություն ես տալիս։
Դու ինձ խորշոմներով ես պատել. սա վկայություն է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։
Քանի որ Աստված իմ աղեղի լարը թուլացրել է ու ինձ նեղել, նրանք էլ իմ առաջ սանձը բաց են թողել։
Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։
դուք մինչև նրանց մեծանալը պիտի սպասեի՞ք, դուք դրա համար պիտի զրկվեի՞ք ամուսնանալուց. ո՛չ, աղջիկնե՛րս. ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ հարվածեց»։