Եվ Աքաաբը գնաց իր տուն՝ տխուր և բարկացած հեզրայելացի Նաբովթի իրեն ասած այն խոսքի համար, որ ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա». և պառկեց իր անկողնու վրա, երեսը շրջեց և հաց չկերավ։
ՀՈՎՆԱՆ 4:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աստված Հովնանին ասաց. «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար»։ Եվ նա ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։ |
Եվ Աքաաբը գնաց իր տուն՝ տխուր և բարկացած հեզրայելացի Նաբովթի իրեն ասած այն խոսքի համար, որ ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա». և պառկեց իր անկողնու վրա, երեսը շրջեց և հաց չկերավ։
Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։
Եվ Տերն ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր և որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացավ։
Եվ երբ արեգակը ծագեց, այն ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշակաբեր քամուն, և արևը հարվածեց Հովնանի գլխին։ Նա թուլացավ, ուզում էր մեռնել և ասաց. «Մեռնելս ապրելուցս լավ է»։
Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։
Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։
Եվ այն օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն ու այն չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի։
Եվ որովհետև ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր և նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղվեց մահվան աստիճան,