Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՆԱՆ 3:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր այն պատգամը, որ ես կասեմ քեզ»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։

Տես գլուխը



ՀՈՎՆԱՆ 3:2
13 Խաչաձեւ Հղումներ  

որ պահեն այս Փուրիմի օրերն իրենց ժամանակներին, ինչպես որ նրանց համար սահմանեցին հրեա Մուրթքեն և Եսթեր թագուհին, և ինչպես որ նրանք գրեցին իրենց անձերի համար և իրենց սերնդի համար ծոմապահության և իրենց աղաղակի մասին։


Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերն ու այն բոլոր նշանները, որ նա պատվիրել էր իրեն։


Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։


Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։


Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։


«Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։


«Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։


Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով.


Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։


Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք։


Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց. «Տե՛ս, առողջացար. այսուհետ մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ է՛լ ավելի չար բան չպատահի»։