ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:45 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ կարծեք, թե ես Հոր առաջ ձեզ պիտի ամբաստանեմ։ Ձեզ ամբաստանող կա, և դա Մովսեսն է, որի վրա դուք հույս եք դրել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ կարծեք, թե ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ իբրև ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսե՛սը, որի վրա դուք հույս եք դրել։ |
Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կա մեկը, որ նրան կդատի. այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը։
Չէ՞ որ Օրենքը ձեզ Մովսեսը տվեց, սակայն ձեզանից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։
Սակայն նրանք, այս լսելով, մեկը մյուսի հետևից՝ մեծից փոքր, ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղում կանգնած կինը։
Որովհետև ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն.
Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» (Բ Օր. 27.26)։