Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 3:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» (Բ Օր. 27.26)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 3:10
18 Խաչաձեւ Հղումներ  

“Անիծյալ լինի նա, ով չի պահում այս օրենքի բոլոր խոսքերը, որպեսզի կատարի դրանք”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն»։


Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։


Դու նրանց ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Անիծյալ լինի այն մարդը, որ չի լսում այս ուխտի խոսքերը,


Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։


Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։


գիտենք, որ մարդ օրենքի գործերով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որպեսզի Քրիստոսի հավատով արդարանանք, ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա։


Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։


Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։


Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։


Ուստի ես անպատվեցի սրբարանի իշխանավորներին, Հակոբին կործանման մատնեցի և Իսրայելը՝ անարգանքի»։


Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։


Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր,


Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ