ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Այդ ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»։ |
Մի՞թե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախանձում ես, որ ես բարի եմ"։
Արդ ես ձեզ ասացի. "Ձեր մեղքերի մեջ կմեռնեք", որովհետև եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։
Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, և ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։