26 Հիսուսը նրան ասաց. «Այդ ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»։
26 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։
Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։
Եվ ահա վերջիններ կան, որ առաջին կդառնան, և առաջիններ, որ կլինեն վերջին»։
Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։
Այդժամ խստիվ պատվիրեց աշակերտներին, որպեսզի ոչ ոքի չասեն, որ ինքն է Քրիստոսը։
Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։
Հենց այժմվանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։