Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 9:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թող իր գավազանն իմ վրայից հեռացնի, ու նրա սարսափն ինձ չզարհուրեցնի։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա ինձանից անպայման կհեռացներ գավազանը, և դրա ահն ինձ չէր սարսափեցնի.

Տես գլուխը



ՀՈԲ 9:34
11 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե նրա վեհությունը ձեզ չի զարհուրեցնելու, և նրա երկյուղը ձեզ վրա չի ընկնելու։


Դրա համար իր ներկայությունից զարհուրում եմ. մտածելիս նրանից վախենում եմ։


Որովհետև ես սարսափում էի Աստծու դատաստանից. չեմ կարող կանգնել նրա մեծափառության դիմաց։


Ահա իմ երկյուղը թող քեզ չզարհուրեցնի, և իմ ճնշումը թող քեզ վրա չծանրանա։


«Եվ հենց սրա համար է սիրտս դողում, իր տեղից ցատկում։


Քո պատուհասը հեռացրո՛ւ ինձնից. ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։


Երբ հանդիմանությամբ մարդուն խրատում ես իր անօրենությունների համար, ապա ոչնչացնում ես նրա գեղեցկությունը, ինչպես ցեցը. հիրավի, ունայն է ամեն մարդ։ (Սելա)։


Գավազանով պիտի պատժեմ նրանց անօրենությունը և ծեծելով՝ նրանց անիրավությունը։


Ո՞վ գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը՝ քեզնից վախի համեմատ։