Մինչև ե՞րբ ինձանից ետ չես կանգնելու. չե՞ս թողնելու, որ թուքս կուլ տամ։
Դու ինձ մինչև ե՞րբ չես թողնելու, չես արձակելու ինձ, մինչև որ ցավերով կուլ տամ թուքս։
Իմ օրերը քիչ չե՞ն. դադա՛ր առ ու ինձանից ե՛տ կաց, որ մի քիչ ուրախանամ
Ուրեմն երեսդ նրանից շրջի՛ր, որ հանգստանա, մինչև որ իր օրը վարձկանի պես լրացնի։
Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։
Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։
Եվ խիստ ցնցվում է իմ անձը. իսկ դու, ո՜վ Տեր, մինչև ե՞րբ...
Ո՜վ Տեր, ամբարիշտները մինչև ե՞րբ, ամբարիշտները մինչև ե՞րբ պիտի պարծենան։
Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից»։