Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 4:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդյոք հիշո՞ւմ ես մի արդարի, որ կորել է, կամ էլ մի ճշմարիտ մարդու, որ վերացել է։

Տես գլուխը



ՀՈԲ 4:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։


Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։


Տե՛ս, Աստված արդարին չի մերժում և չարերին չի օգնում,


Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։


Ամեն բան տեսա իմ ունայնության օրերում. արդար կա, որ կորչում է իր արդարության մեջ, և անիրավ կա, որ երկարացնում է իր կյանքը իր անիրավության մեջ։


Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողունին, միմյանց ասացին. «Այս մարդը հաստատ մարդասպան է, որ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի»։


Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել,