Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 39:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է. այդ մի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Թռչող սիրամարգերի թևե՜րը. մի՞թե արագիլն ու ջայլամը չեն բեղմնավորվի.

Տես գլուխը



ՀՈԲ 39:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։


Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։


Շնագայլերին եղբայր եմ դարձել ու ջայլամներին՝ ընկեր։


Կհավատա՞ս նրան, որ քո ցանածը կբերի ու քո կալը կհավաքի։


Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում.


Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրա շինում է իր տունը։


Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։


ջայլամը, բուն, որորը, բազեն և այն, ինչ սրա տեսակից է,


արագիլը, քարադրը և այն, ինչ սրա տեսակից է, հոպոպը և չղջիկը։


Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։