ՀՈԲ 36:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ամբարիշտի կյանքը չի խնայելու և պաշտպանելու է աղքատի իրավունքը։ |
Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։
Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին.
այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։