Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում”։
Այն ժամանակ ձայն կտան, բայց չես լսի, որովհետև ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտավանությունից։
Մի՞թե նրա աղաղակն Աստված կլսի, երբ նրա վրա նեղություն գա։
Նրանք օգնության են կանչում, բայց փրկող չկա, աղաղակում են Տիրոջը, բայց նա չի պատասխանում։
Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։