Ահա իմ երկյուղը թող քեզ չզարհուրեցնի, և իմ ճնշումը թող քեզ վրա չծանրանա։
Արդ, թող իմ ահը չհամակի քեզ, ոչ էլ ձեռքս ծանրանա քեզ վրա։
Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի։
Արդարև ականջիս ասել ես, ու ես խոսքերի ձայնը լսեցի.
Որովհետև նա ինձ նման մարդ չէ, որ իրեն պատասխանեմ, ու միասին դատարան գնանք։
Թող իր գավազանն իմ վրայից հեռացնի, ու նրա սարսափն ինձ չզարհուրեցնի։
Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։
Քո ցասումն իջավ ինձ վրա, քո զարհուրանքները կորցնում են ինձ։