Ահա ես ձեր խոսքերին եմ սպասել, ձեր հասկացողությանն ականջ դրել, մինչ դուք փնտրում էիք, թե ինչ ասեք։
ակա՛նջ դրեք իմ խոսքերին. կասեմ ի լուր ամենքիդ, մինչև որ քննեք խոսքերս,
Ինձ ականջ էին դնում և սպասում. երբ խորհուրդ էի տալիս, լռում էին։
Ինձ սպասում էին, ինչպես անձրևին, ու բերանները բաց էին անում գարնան անձրևին սպասողի նման։
Դրա համար ասացի՝ ինձ լսի՛ր, որ իմացածս ես էլ պատմեմ։
Երբ ուշադրությամբ ձեզ էի լսում, ահա ձեր մեջ Հոբին հանդիմանող չկար, որ նրա ասածներին պատասխաներ։
Եղիուսը Հոբի խոսելուն էր սպասել, որովհետև նրանք տարիքով իրենից մեծ էին։
Ահա սա քննել ենք, այսպես է. սրան ակա՛նջ դիր և ինքդ քեզ համար իմացի՛ր»։
Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։
Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննում է նրան։