Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։
ՀՈԲ 30:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մացառի վրայի մոլոշն էին քաղում և գիհիի արմատը՝ իբրև իրենց հաց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև նրանք, որ խշխշան բանջարով էին փաթաթվում, որոնց կերակուրն հենց այդ բանջարն էր։ Անարգներ ու արհամարհվածներ, կարոտ մնացած ամեն բարիքի, որոնք սովից ծառի արմատներ էին ծամծմում։ |
Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։
Չքավորությունից և քաղցից ցամաքած՝ գիշեր ժամանակ անապատ էին փախչում, ավերակ և ամայի վայրեր.
Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։
Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։