Աջ կողմից խաժամուժն է կանգնում, ոտքերս հրում, ինձ համար իրենց կործանումի ճանապարհները պատրաստում։
Վեր են կացել արդ ողջ սերունդներով, ոտքերն են պարզել ու ճամփա ելել՝ հարձակվելու վրաս։
Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։
Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։
Ինձ փոքր երեխաներն անգամ անարգում են. հենց վեր եմ կենում, նրանք վրաս խոսում են։
Մարդիկ իրար պիտի հարստահարեն, ամեն մեկը՝ իր ընկերոջը. տղաները պիտի գոռոզանան ծերերի դեմ, և անարգները՝ արժանավորների դեմ։