ՀՈԲ 3:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև հացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կերակուրիցս առաջ հեծությունը հասավ. արցունքներով ու ահով ընկճված եմ, |
Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից,
Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։