ՀՈԲ 28:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը հեշտությամբ ցույց տվեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն ինքը գիտի. |
Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։
Ամեն բան ինձ իմ Հորից տրվեց։ Ոչ ոք Որդուն չի ճանաչում, բացի Հորից, և ոչ ոք Հորը չի ճանաչում, բացի Որդուց և նրանից, ում Որդին կուզենա հայտնել։
ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը" (Ամս. 9.11-12), և որի գործերը հայտնի են դարեր առաջ։
«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։
Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։
այն միակ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին՝ մեր Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, փա՜ռք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ ու բոլոր ժամանակներում։ Ամեն։